Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:44

Հռոմի պապ Լևոն XIV-ը գովել է Փաշինյանին և Ալիևին՝ նրանց անվանելով «հույս ցանողներ»

Հռոմի պապ Լևոն XIV-ը գովել է Փաշինյանին և Ալիևին՝ նրանց անվանելով «հույս ցանողներ»

Մարդկային եղբայրության համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում և «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի շնորհման առթիվ Հռոմի պապ Լևոն XIV-ը գովել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրանց անվանելով «հույս ցանողներ այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն», հայտնում է Vatican News-ը։

«Անտարբերության հեշտ ճանապարհի փոխարեն համերաշխության դժվար ուղին ընտրելով՝ նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենախորն արմատացած բաժանումները կարող են հաղթահարվել կոնկրետ գործողությունների միջոցով։ Նրանց աշխատանքը վկայում է այն համոզմունքի մասին, որ եղբայրության լույսը կարող է գերակշռել եղբայրասպանության խավարին»,- ասել է պապը դափնեկիրներին ուղղված իր ուղերձում։

Փետրվարի 4-ին Փաշինյանը և Ալիևն ստացել էին 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Աբու Դաբիում կայացած մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալով՝ Փաշինյանը նշել էր, որ խորհրդանշական է համարում, որ երկու երկրների առաջնորդները միասին են ստացել մրցանակը՝ նշելով, որ «հակամարտության էջը փակվել է»։ Ադրբեջանի նախագահն, իր հերթին, ընդգծել էր, որ Երևանի և Բաքվի փորձը ցույց է տալիս խաղաղության հասնելու հնարավորությունը նույնիսկ երկարատև հակամարտություններից հետո, եթե կողմերը պատրաստ լինեն հրաժարվել պատերազմի տրամաբանությունից և շարժվեն առաջ։

Այդ օրն ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը քննարկել էին TRIPP նախագծի և այլ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել էին շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը հիմնադրվել է 2019 թվականին՝ ի պատիվ ԱՄԷ հիմնադիր շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի, և շնորհվում է անհատներին և կազմակերպություններին՝ խաղաղ համակեցության և մարդկային եղբայրության խթանման գործում ունեցած իրենց ներդրման համար։ Հիմնադրումից ի վեր՝ մրցանակը ստացել է 15 երկրի 16 ներկայացուցիչ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+