Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:46
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա 57 րոպե առաջ

Որևէ կերպ չեն մեկնաբանել․ Տեր Պսակը՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՌՈ հսկողության մասին

Որևէ կերպ չեն մեկնաբանել․ Տեր Պսակը՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՌՈ հսկողության մասին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնել է, որ իրավապահ մարմինները որևէ կերպ չեն մեկնաբանել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում Ռազմական ոստիկանության կողմից իրականացվող հսկողությունը։

Նրա խոսքով՝ երեք օր է՝ հունվարի 31-ից, ծառայողական մեքենայով, քաղաքացիական հագուստով ՌՈ աշխատակիցները եկեղեցու տարածքում են։ Տեր Պսակը նշել է, որ աշխատակիցներն իրենց ծառայությանը չեն խոչընդոտում, սակայն անհասականալի է նրանց ներկայությունը։

Նա ասել է, որ հնարավոր է՝ դա կապ ունի Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարման որոշման հետ, սակայն պաշտոնական պարզաբանում չի ստացել։

«Որևէ պարզաբանում չենք ստացել։ Ես անձամբ մոտեցել եմ, խնդրել եմ պարզաբանել, թե ինչի՞ համար է այս ծառայությունը։ Ինձ պատասխանել են՝ մենք իրավունք ունենք չպատասխանել Ձեր հարցին, դիմեք վերադասին։ Փորձել ենք կապ հաստատել, ճշտել, որևէ կերպ չեն արձագանքել»,- հավելել է նա։

Անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը՝ Տեր Պսակը հույս է հայտնել է, որ արդարության ձայնը կլսվի, չնայած այն հանգամանքին, որ օրենքը, արդարադատությունը երկրորդական արժեքներ են դարձել։

«Չի կարող արդարության ճիչը, ճշմարտության ձայնը խլացվել։ Հուսանք՝ գոնե մոտ ժամանակներում Աստված այնպես կտնօրինի, որ բոլոր սրբազանները լինեն ազատության մեջ»,- նշել է նա։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշման համաձայն՝ ՀՀ զինված ուժերում դադարեցվել էր Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայության ներկայացուցիչների գործունեությունը։ Հունվարի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից Հայաստանի զինված ուժերում այլևս չի գործելու հոգևոր ծառայությունը։

Այսօր ավելի վաղ Տեր Պսակը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ռազմական ոստիկանության մեքենայի հսկողության տակ։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն Armenia Today-ին պարզաբանել էր, որ եկեղեցու տարածքում ՌՈ-ի բնականոն ծառայություն է ընթանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+