ԱՄՆ զինված ուժերը կարող են սահմանափակ ավիահարվածներ հասցնել Իրանին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան հրաման տա, հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։
Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ երկրում սկսված բողոքի ցույցերից հետո։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորության մասին՝ բողոքի ակցիաները կոշտ ճնշելու շարունակության դեպքում։
Հունվարին ԱՄՆ-ն հայտարարել էր Մերձավոր Արևելքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին և տարածաշրջան էր ուղարկել ավիակիրային հարվածային խումբ՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին փետրվարի 1-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում պատերազմը կվերաճի տարածաշրջանային հակամարտության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







