Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:21

Նորագյուղի փոխարեն Երևանում կստեղծվի բարձրահարկ շենքերով Դաունթաուն թաղամաս. Ավինյան

Նորագյուղի փոխարեն Երևանում կստեղծվի բարձրահարկ շենքերով Դաունթաուն թաղամաս. Ավինյան

Նորագյուղի և հարակից տարածքների 83,9 հեկտար հողամասի վրա 10 տարում բնակելի «Դաունթաուն» թաղամաս կկառուցվի։ Որոշումն ընդունվել է կառավաարության հունվարի 29-ի նիստում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տարածքում կլինեն էական ծավալի կանաչապատ տարածքներ, 2-2,5 միլիոն քառակուսի մետր կառուցապատում և շուրջ 155 շենք՝ 65 000 բնակչի համար։

«Այս հատվածը, կարելի է ասել, էականորեն բեռնաթափելու է փոքր կենտրոնը։ Ի՞նչ հնարավորություններ է տալիս այս ծրագրի իրականացումը, առաջին հերթին, այն շուկայի պահանջարկը կառուցապատման ոլորտում, որն ունենք։ Մենք, կարելի է ասել, որոշակիորեն ուղղորդում ենք այն տրամաբանությամբ, որ հարկավոր է քաղաքին։ Իսկ այս պահի դրությամբ՝ քաղաքին հարկավոր է որոշակիորեն բեռնաթափել կենտրոնը և լուծել թաղամասի խնդիրը»,- շեշտել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ դեռ 2023 թվականին Նորագյուղ թաղամասում հանդիպման ժամանակ բնակիչներն են առաջարկել ներդրումային ծրագիր ներգրավել, որը հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած 30% չափաբաժնով։ Բնակիչների սոցիալական պայմանները վատ վիճակում են, նրանք կոյուղատար համակարգ չունեն։

Քաղաքապետը նշել է, որ ծրագրով գեներացված ֆինանսներով կարողանալու են իրականացնել Երևանյան լճի մաքրման աշխատանքները։ Բացի այդ, ծրագիրը 250 հա Դալմայի այգիների կանաչապատումը կփակի։ Ավինյանի խոսքով՝ թաղամասում հնարավոր են մինչև 70 հարկանի շենքերի կառուցում այն դեպքում, երբ Երևանում նախագծված ամենաբարձր շենքը մինչև 50 հարկանի է։ Ըստ նրա՝ դրանք ինժեներական աշխատանքներ են, որոնք հաշվարկելով քաղաքի սեյսմիկ վիճակը՝ հնարավոր են համարում երկնաքերների կառուցումը։

«Եթե Ճապոնիայում է դա հնարավոր, մեզ մոտ էլ է հնարավոր»,- ասել է նա։

Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նմանատիպ խնդիր կա Կոնդ թաղամասում, այնտեղ նրբությունն այն է, որ պատմամշակութային հսկայական շերտ կա, առանձնահատուկ հոգատարություն և վերաբերմունք է հարկավոր։

«Ճիշտ է, Նորագյուղում այդպես մեծ պատմամշակութային շերտ չկա, բայց, այնուամենայնիվ, Կարմիր կամուրջը գնում, միանում է, առնվազն այդ հատվածներին։ Դիմացը Կոնյակի գործարանն է, Երևանի բերդը, և այդ հատվածներում մշակութային անսամբլը պահպանելու առումով պետք է շատ նախանձախնդիր լինել»,- զգուշացրել է վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+