Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:08

Այդ անունը մեր հասարակության համար ընդունելի է լինելու․ «Մեր ձևով»-ը՝ վարչապետի իր թեկնածուի մասին

Այդ անունը մեր հասարակության համար ընդունելի է լինելու․ «Մեր ձևով»-ը՝ վարչապետի իր թեկնածուի մասին

ՀՀ վարչապետի «Մեր ձևով» ուժի թեկնածուի անունը, վստահաբար, ընդունելի կլինի հասարակության համար, Armenia Today-ին ասաց շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով «Ազատության» հրապարակումը, ըստ որի՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի հիմնադրած քաղաքական ուժի թեկնածուն շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է։

Մամուլի քարտուղարը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց «Ազատության» տեղեկատվությունը՝ նշելով, որ փետրվարի 12-ին նախատեսված համաժողովը կտա այդ հարցի պատասխանը։ Նարեկ Կարապետյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սպասվող համաժողովի շրջանակում հանրությանը կներկայացվի այն քաղաքական հարթակը (կուսակցությունը), որի միջոցով Սամվել Կարապետյանի ուժը կմասնակցի առաջիկա ԱԺ ընտրություններին։

«Այդ մասին հայտարարելու ենք կուսակցության հիմնադիր համաժողովի ընթացքում՝ փետրվարի 12-ին և, վստահեցնում ենք, այդ անունը մեր հասարակության համար ընդունելի է լինելու»,- նշեց Ղահրամանյանը։

Նա հիշեցրեց, որ օրվա մասին Կարապետյանն իր վերջին ասուլիսի և վերջին հարցազրույցի ժամանակ խոսել էր, և ավելացնելու ոչինչ չունեն:

Կարապետյանը հունվարի 20-ին ներկայացրել էր Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը, որն առաջարկել էր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը՝ հնգամյա ժամանակահատվածի համար: Նա հայտարարել էր, որ Կարապետյանի կուսակցությունը, որի մասին կհայտարարվի փետրվարի 12-ին, իշխանության գալու դեպքում ակնկալում է ծրագիրն իրականացնել շուրջ հինգ տարվա ընթացքում՝ փուլային տրամաբանությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+