Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:09

Առցանց ԶԼՄ-ների հրատարակիչներն զգուշացնում են «թրաֆիկի դարաշրջանի ավարտի» մասին՝ արհեստական բանականության պատճառով

Առցանց ԶԼՄ-ների հրատարակիչներն զգուշացնում են «թրաֆիկի դարաշրջանի ավարտի» մասին՝ արհեստական բանականության պատճառով

Աշխարհի տարբեր երկրներում գործող առցանց ԶԼՄ-ների հրատարակիչներն սպասում են որոնողական համակարգերից եկող թրաֆիկի կտրուկ անկման առաջիկա երեք տարիներին, քանի որ արհեստական բանականության կողմից կազմվող ամփոփագրերն ու չատ-բոտերը փոխում են բովանդակության սպառման ձևերը, ասվում է Reuters-ի Ժուռնալիստիկայի ուսումնասիրության ինստիտուտի (RISJ) զեկույցում։

Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել 51 երկրի 280 մեդիա ղեկավարից։ Նրանց գնահատմամբ՝ որոնողական համակարգերից իրականացվող անցումների քանակը երեք տարվա ընթացքում կնվազի 43%-ով։ Հարցման մասնակիցների երեք քառորդը 2026 թվականին ծրագրում է իրենց լրագրողներին առաջարկել օրինակ վերցնել YouTube-ի և TikTok-ի բլոգերներից, քանի որ կարճ տեսանյութերի և աուդիո բովանդակության հանրաճանաչությունը շարունակում է արագ աճել։ Միևնույն ժամանակ, հարցվածների կեսը նախատեսում է համագործակցել արտաքին բլոգերների հետ՝ բովանդակության տարածման նպատակով։

Գլոբալ մակարդակում վերջին մեկ տարվա ընթացքում նորությունների կայքեր որոնողական թրաֆիկը նվազել է մոտ մեկ երրորդով՝ արհեստական բանականության ամփոփագրերի ու չատ-բոտերի ի հայտ գալու, ինչպես նաև որոնողական ալգորիթմների փոփոխությունների պատճառով, որոնք «կենսական նշանակություն ունեն» մի շարք մեդիա ընկերությունների գործունեության համար։

Ամենամեծ անկումը նկատվում է այն լրատվամիջոցների մոտ, որոնք հրապարակում են նյութեր լայֆսթայլի, ճանապարհորդությունների և հայտնի անձանց մասին։ Մինչդեռ այն ԶԼՄ-ները, որոնք իրականացնում են ուղիղ եթերներ և հեռարձակումներ, ավելի մեծ չափով «պաշտպանված» են արհեստական բանականության կողմից կազմվող ամփոփագրերի հետ մրցակցության պայմաններում։

Google-ի արհեստական բանականության կողմից ստեղծված ակնարկներն արդեն ցուցադրվում են ԱՄՆ-ում որոնման արդյունքների մոտ 10%-ի վերին հատվածում, և նման գործընթացը լայնորեն տարածվում է նաև այլ երկրներում։ ChatGPT-ից դեպի լրատվական կայքեր անցումների քանակն աճում է, սակայն RISJ-ի զեկույցում այդ հոսքը դեռևս գնահատվում է որպես «աննշան շեղում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+