Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:14

«Խցանումների խնդիրը չի վերանա», «Քաղաքապետարանը կկարգավորի հարցը». հարցում

«Խցանումների խնդիրը չի վերանա», «Քաղաքապետարանը կկարգավորի հարցը». հարցում

Երևանում խցանումների խնդիրն աստիճանաբար դառնում է մեծագույններից մեկը։ Հատկապես տոնական օրերին, երբ քաղաքում երթևեկությունը կտրուկ ավելանում է՝ պայմանավորված գնումներով, այցելություններով ու միջոցառումներով, խնդիրն առավել սրվում է։

Թեև քաղաքային իշխանությունները պարբերաբար հայտարարում են ձեռնարկվող քայլերի և իրավիճակի վերահսկելի լինելու մասին, սակայն այդ միջոցառումները բավարա՞ր են և, իրականում, հնարավո՞ր է լուծել խցանումների հարցը։

Մայրաքաղաքի տրանսպորտային ճգնաժամի խորացումը նաև պայմանավորված է ավտոմեքենաների թվի շարունակական աճով։

Քաղաքապետարանի տվյալներով՝ 2025 թվականի աշնան սկզբին Հայաստանում գրանցված է գրեթե 954 հազար տրանսպորտային միջոց, որոնցից ավելի քան 343 հազարը՝ Երևանում։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվն աճել է շուրջ 12 հազարով։ Բացի այդ, 2025 թվականին մարդատար ավտոմեքենաների ներմուծումն աճել է ավելի քան 60%-ով, երկիր են ներմուծվում նաև զգալի քանակությամբ էլեկտրամոբիլներ։

Armenia Today-ը քաղաքացիներին հարցրել է՝ տեղական իշխանությունը որքանո՞վ է կարողանում կառավարել իրավիճակը, և տոնական օրերին հատկապես ո՞ր երեք խնդիրների լուծումն է առաջնային։

Հարցվածների մի մասը պնդել է, որ խցանումների խնդիրն արդեն լուծել հնարավոր չէ, քանի որ ավտոմեքենաների քանակը բավականին շատ է։

«Քաղաքային այս իշխանությունը ոչինչ չի կարողանում անել»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Հարցման մեկ այլ մասնակցի խոսքով էլ՝ քաղաքապետարանը նորմալ չի աշխատում. «Անգրագետներին հավաքել է գլխին, ո՞վ պետք է աշխատի։ Նախ մեքենաների քանակը պետք է վերահսկել, տարեկան քանի՞ մեքենա է մտնում։ Փողոցները հո՞ չեն կարող լայնացնել»։

Քաղաքացիներից ոմանք էլ պատասխանել են, որ քաղաքապետարանը բավարար չափով է աշխատում։

«Լուծում են և կլուծվի, դժվարությունները մարդկանց համար են։ Շատ լավ կլինի։ Տրանապորտը շատացել է, շատ լավ է»,- պատասխանել է հարցման մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+