Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:18

«Ավելորդ ծախսեր չենք անում», «Կյանքը թանկացել է». հարցում

«Ավելորդ ծախսեր չենք անում», «Կյանքը թանկացել է». հարցում

Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում այսպես ասած՝ կյանքի գինը թանկացել է: Թանկացումներ են նկատվում սննդամթերքի, կոմունալ վճարների, տրանսպորտի, վարձակալության և ծառայությունների գների մեջ։ Ոմանց համար անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերումը դարձել է լուրջ հաշվարկ պահանջող գործընթաց, իսկ նախկինում «սովորական» համարվող ծախսերը՝ լրացուցիչ բեռ ընտանեկան բյուջեի վրա։

Այս պայմաններում երևանցիները, ըստ էության, ստիպված են վերանայել իրենց ֆինանսական առաջնահերթությունները, սահմանափակել որոշ ծախսեր՝ խնայելով սննդի, ոմանք՝ հանգստի, ժամանցի վրա:

Armenia Today-ը մայրաքաղաքի բնակիչներից հետաքրքրվել է, թե արդյոք վերջին մեկ տարում Երևանում ապրելը թանկացե՞լ է, և եթե այո, ապա հատկապես ինչի՞ վրա են նրանք սկսել խնայել:

Հարցվածների մի մասը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել է գրեթե ամեն ինչ։

«Ապրելը թանկացել է, բայց շատ դրական բաներ կան, որ տեսնում ենք։ Բարելավվել են մանկապարտեզները, դպրոցները։ Ես աշխատում եմ, կարողանում եմ ապրել»,- ասել է հարցված քաղաքացիներից մեկը։

Հարցման մասնակիցներից ոմանք էլ պատասխանել են, որ սկսել են խնայել սննդի վրա։

«Որտեղ մտնում ես, եռակի, քառակի թանկացել է։ Ինչքան հնարավորությունս ներում է, այդքան էլ ծախսում եմ։ Ավելորդ ծախսեր չենք անում»,- հավելել է մեկ ուրիշը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+