Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:52

Շվեյցարիայի բարերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել․ ԶԼՄ

Շվեյցարիայի բարերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել․ ԶԼՄ

Շվեյցարիայի Կրան-Մոնտանա հանգստավայրի (Վալե կանտոն) բարում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել, հայտնում է Rhône FM-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Վալե կանտոնի ոստիկանությունը հետագայում պաշտոնապես հաստատել է, որ «մի քանի տասնյակ» մարդ է զոհվել, բայց կոնկրետ թվեր չի ներկայացրել, հաղորդում է Sky News-ը:

Նշվում է, որ մոտ 100 մարդ վիրավորվել է, շատերը ծանր այրվածքներ են ստացել:

Պայթյունը տեղի է ունեցել Le Constellation ակումբում՝ Նոր տարվա տոնակատարության ժամանակ, որին հաջորդել է հրդեհը: Հաստատությունը տեղավորում է 100-400 մարդ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ համերգի ժամանակ օգտագործված հրավառությունը կարող էր լինել հրդեհի պատճառ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչական ակտ։

Կրանս-Մոնտանան լեռնադահուկային հանգստավայր է Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Ալպերի ստորոտում։ Այն ունի լեռնագնացության և հեծանվային արահետներ, 160 կմ լեռնադահուկային լանջեր և հարևան Սիեռ քաղաք տանող ճոպանուղի։ Հանգստավայրը հյուրընկալել է տարբեր միջազգային մարզական միջոցառումներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+