Դեկտեմբերի 31-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ցերեկը սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում նույնպես սպասվում է ձյուն, կեսօրին կանխատեսվում է 0-ից -2, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -4-ից -7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -3-ից -6 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -3-ից -6 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է -2-ից +2 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-3 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -4-ից -7 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 0-2 աստիճան։ Արմավիրում սպասվում է 0-3 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -2-ից -5 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից -5-ից աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 5 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







