Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերը The Times-ում հրապարակված իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով», հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Կարապետյանի անօրինական կալանքի և եկեղեցու դեմ հալածանքների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից»,- գրել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը դրանով բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։
«Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի»,- հավելել է Ամստերդամը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







