Նավթամթերքներով լցանավերը սկսել են դուրս գալ Վենեսուելայի նավահանգիստներից՝ երկրի ռազմածովային նավատորմի պաշտպանության ներքո, հաղորդում է ՌԲԿ-ն:
Դա տեղի է ունեցել վենեսուելական նավթ տեղափոխող արտոնված լցանավերի ամբողջական շրջափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո:
Իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի տվյալներով՝ մի քանի նավ ռազմածովային ուժերի ուղեկցորդի ուղեկցությամբ երկրի արևելյան ափից սկսել էր նավարկել դեկտեմբերի 16-ի երեկոյան:
Պարբերականի աղբյուրը ասել է, որ Վաշինգտոնը տեղյակ է ուղեկցության առկայության մասին և քննարկում է գործողությունների տարբերակներ, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել:
Վենեսուելայի տանկերների դեմ շրջափակման մասին հայտարարվել էր Վաշինգտոնի և Կարակասի միջև լարվածության սրման ֆոնին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







