Սանկտ Պետերբուրգի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ տուժածի մասին։ Հրդեհն ընդգրկել է մինչև 1500 քառակուսի մետր տարածք։
Նախարարությունը հավելել է, որ բաց կրակը մարվել է։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հրդեհի հետ կապված գործ է հարուցել՝ կապված ծառայություններն անվտանգության պահանջներին համապատասխան չմատուցելու հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







