Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:50

Ինչպես զարդարել Ամանորի սեղանը․ աղցաններ, որոնք կզարմացնեն Կարմիր Հրե ձիուն

Ինչպես զարդարել Ամանորի սեղանը․ աղցաններ, որոնք կզարմացնեն Կարմիր Հրե ձիուն

Արդեն որոշե՞լ եք, թե ինչպես եք զարմացնելու Հրե կարմիր ձիուն։ Եթե ոչ, ապա այս բաղադրատոմսերը հենց ձեզ համար են։ Նա հիացած կլինի ցանկացած բանջարեղենով ու կանաչեղենով, ուստի Ամանորի աղցանները պետք է ներառեն դրանք: Armenia Today-ը հավաքել է ամենաախորժելի տարբերակները՝ սննդարարից մինչև թեթև ու դիետիկ։

«Ձյունե թագուհի» 

Առանձնացնել հավկիթի սպիտակուցներն ու դեղնուցները և առանձին քերիչով անցկացնել։ Խոզապուխտը և ծովախեցգետնի ձողիկները կտրատել խորանարդաձև, իսկ պանիրն ու խնձորը քերել։ Գետնանուշը տապակել և մանրացնել բլենդերի մեջ։

Ափսեի վրա դրված օղակի մեջ դնել պանրի առաջին շերտը, ապա դեղնուցները, ծովախեցգետնի ձողիկները, խնձորը, խոզապուխտը, գետնանուշը, համեմել մայոնեզով։ Վերևից առանց մայոնեզի լսնել սպիտակուցները և դնել սառնարանը մի քանի ժամով։

«Իդեալ»

Բուսական և սերուցքային յուղերի խառնուրդի վրա սունկը տապակել սոխով։ Ափսեի վրա թղթե անձեռոցիկներ շարել և վրան դնել եփած սունկը, որպեսզի սառի և ներծծի ավելորդ ճարպը: Գազարը, միսը և սալորաչիրը կտրատել նույնական խորանարդնեով: Ընկույզի միջուկները դանակով մանրել։ Պատրաստել սոուսը՝ մայոնեզը թթվասերի հետ խառնելով և համեմելով աղով և պղպեղով։

Տեղադրել բաժանարար օղակը մեծ հարթ ափսեի վրա: Նրա կենտրոնում շերտերով շարել բաղադրիչները հետևյալ հաջորդականությամբ՝ սունկ, միս, չորացրած մրգեր, գազար և պանիր։ Յուրաքանչյուր շերտն առատորեն ծեփել սոուսով։ Վրան լցնել ընկույզը:

Այնուհետև, առանց օղակը հանելու, սննդային թաղանթով ծածկել և մի քանի ժամ դնել սառնարանը։ Մատուցելուց առաջ հեռացրեք օղակն ու թաղանթը, զարդարեք կանաչիով։

«Սունկը՝ մուշտակի տակ»

Սոխը կտրատել խորանարդներով, իսկ սունկը՝ բարակ։ Այնուհետև ամեն ինչ տապակել տապակի մեջ մինչև եփվի և թողնել ամբողջովին սառչի:

Առանձնացնել երկու դեղնուց, սպիտակուցները վարունգի, կարտոֆիլի և պանրի հետ միասին մանր քերիչով անցկացնել։ Կանաչ տերևները դանակով ոչ շատ մանր կտրատել։

Նախուտեստը պետք է հավաքել շերտերով` սունկ, կարտոֆիլ, կանաչ սոխ (մի քիչ թողնել զարդարման համար), վարունգ, ձու, պանիր։

Բաղադրիչների միջև մայոնեզի ցանց պատրաստել: Որպես դեկոր՝ դեղնուցները տրորել կենտրոնում և շաղ տալ մանր կտրատած կանաչ տերևներով՝ եզրերին:

«Օլիվյե կարմիր ձկով և խավիարով»

Կարտոֆիլը կարմիր ձկան և այլ բաղադրիչների հետ խորանարդաձև մանրացնել։ Խառնել մանրացված բաղադրիչները պահածոյացված ոլոռի հետ և համեմել մայոնեզով։

Խոհարարական օղակի օգնությամբ աղցանը լցնել, վրան զարդարել կարմիր խավիարով և կանաչիով, իսկ կողքերին՝ ձիթապտուղներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+