Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:49
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Փաշինյանը չպատասխանեց, թե ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ 2019թ․ առաջարկին

Փաշինյանը չպատասխանեց, թե ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ 2019թ․ առաջարկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չպատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ԵԱՀԿ-ի 2019թ․ առաջարկին։

«Սկսել ենք ուսումնասիրել բովանդակությունը և հարցեր ենք տվել համանախագահողներին, թե ինչո՞ւ է «ԼՂ համաժողովրդական հանրաքվե»-ում մի տեղ ժողովուրդ բառն օգտագործված, մի տեղ՝ բնակչություն, ուրեմն տարբեր կատեգորիաներ են։ Այս մասին ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Հրապարակված փաթեթն ապացուցում է, որ այն, ինչ ասել եմ, ասել եմ փաստերի վրա հիմնված»,- նշել է նա։

ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը դեկտեմբերի 2-ին՝ բանակցային փաթեթի հրապարակման օրը, հայտարարել էր, որ ամենակարևոր գաղտնիքը թաքնված է հենց Հայաստանի պաշտոնական պատասխանի մեջ:

«Այդ պատասխանով որոշվում էր, թե արդյոք մենք գնում ենք խաղաղությա՞ն` դե ֆակտո անկախ Արցախով և Լաչինի ու Քելբաջարի վերահսկողությամբ, թե՞ ներքաշվում ենք կործանարար պատերազմի մեջ, որի արդյունքն էր Արցախի ոչնչացումը և Հայաստանի նվաստացուցիչ թուլացումը»,- շեշտել էր նա:

ՀՀ կառավարությունը հրապարակել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա 13 փաստաթուղթ։ Ըստ հրապարակման՝ այս փաստաթղթերը պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+