Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:24

Մայր Աթոռում հոգևորականների, Սամվել Կարապետյանի ու գերիների ազատության համար պատարագ է մատուցվել

Մայր Աթոռում հոգևորականների, Սամվել Կարապետյանի ու գերիների ազատության համար պատարագ է մատուցվել

Նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է սուրբ և անմահ պատարագ, որի ընթացքում աղոթք է հնչել արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի, Գարեգին քահանա Արսենյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների ազատության համար։

Պատարագը տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին  2-րդի հանդիսապետությամբ, պատարագիչն էր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ, տեր Շնորհք աբեղա Պալոյանը, հավելել են Մայր Աթոռից։

Քարոզում տեր Շնորհքն ընդգծել է, որ հավատացյալները մեկտեղվել են հատուկ նպատակով՝ աղոթքով բարձրացնելու ձայնն ապօրինի ազատազրկված սրբազանների և հայ գերիների համար։ Նա նշել է նաև եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների ու դրանք հաղթահարելու կարևորության մասին։

«Այսօր փորձության է ենթարկվում հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը․ փորձվում են մեր համբերությունը, հավատքի տոկունությունը և աղոթքի հարատևությունը։ Բոլորիս հայտնի է, թե ինչպե՛ս են այսօր փորձեր արվում մեր Առաքելական Սուրբ եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, եկեղեցու ծաղրապատկերը ձևավորելու, որում ամեն ինչ իր կեղծ «ճիշտ»-ն ու շինծու «կարգավորություն»-ն ունի։ Եվ պարզ է, որ այնտեղ Աստված չի կարող բնակվել»,- շեշտել է նա։

Ավարտին տեր Շնորհքն ընթերցել է խաղաղության և զորության աղոթք՝ հորդորելով հավատացյալներին հարատևել աղոթքի մեջ, պատրաստ լինել մտնելու նեղ դռնով, միանալ Քրիստոսին, որպեսզի Տերը պահի և պահպանի ամեն տեսակի հոգևոր և մարմնավոր փորձություններից։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Փորձում է պառակտել եկեղեցին. փաստաբանը Թաքեր Կարլսոնին պատմել է եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունների և Կարապետյանի կալանավորման մասին
«Պետք չէ խառնվել» և «ճիշտ է անում». հարցում՝ Փաշինյանի ու կաթողիկոսի տարաձայնության մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+