Լիբանանի հարավում պաղեստինցի փախստականների ճամբարին իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, Aljazeera-ի փոխանցմամբ՝ հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը:
Անօդաչու թռչող սարքն ավտոմեքենա է խոցել էլ Հիլվե փախստականների ճամբարի մզկիթի կայանատեղիում՝ ափամերձ Սիդոն քաղաքի ծայրամասում, հաղորդում է Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը:
Իսրայելը հայտարարել է, որ հարված է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամներին, որոնք գործել են փախստականների ճամբարում գտնվող ուսումնական համալիրում: ՀԱՄԱՍ-ը հերքել է Իսրայելի հայտարարությունը՝ այն անվանելով «հորինվածք» և ընդգծել, որ խմբավորումը Լիբանանում փախստականների ճամբարներում ուսումնական բազաներ չունի:
Լիբանանը նոյեմբերի 18-ին հայտնել էր, որ երկրի հարավի այլ շրջաններում ավտոմեքենաների ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել:
Նոյեմբերի սկզբին իսրայելական հարվածների հետևանքով մի շարք լիբանանցիներ լքել էին իրենց բնակավայրերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







