Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:48

ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության գաղտնի ծրագրի վրա է աշխատում. ԶԼՄ

ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության գաղտնի ծրագրի վրա է աշխատում. ԶԼՄ
Steve Witkoff, US special envoy to the Middle East, during an executive order signing ceremony in the Oval Office of the White House in Washington, DC, US, on Monday, Feb. 3, 2025. President Donald Trump signed an executive action he said would direct officials to create a sovereign wealth fund for the US, following through on an idea he floated during the presidential campaign. Photographer: Chris Kleponis/CNP/Bloomberg via Getty Images

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ խորհրդակցություններում գաղտնի աշխատում է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա, Axios-ին հայտնել են ամերիկացի և ռուս պաշտոնյաները:

Պարբերականի տվյալներով՝ նոր պլանը բաղկացած է 28 կետից, որոնք բաժանվում են չորս հիմնական կատեգորիաների՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և ԱՄՆ-ի ապագա հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Պարզ չէ, թե ինչպես են այդ փաստաթղթում արտացոլված տարածքային հարցերը:

Ամերիկացի պաշտոնյան պարբերականին պատմել է, որ պլանի մշակումը ղեկավարում է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը հայեցակարգը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օտարերկրյա երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ: Վերջինս Axios-ին տված հարցազրույցում լավատեսություն է հայտնել այդ ծրագրի հաջողության հավանականության վերաբերյալ՝ ընդգծելով․ «Մենք զգում ենք, որ Ռուսաստանի դիրքորոշումն իսկապես լսելի է»:

Դմիտրիևի խոսքով՝ հիմնական գաղափարն այն է, որ վերցնեն այն սկզբունքները, որոնց շուրջ Թրամփն ու Պուտինը պայմանավորվել էին օգոստոսին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ, և առաջարկ պատրաստեն «Ուկրաինայում հակամարտության կարգավորման, ինչպես նաև ռուս-ամերիկյան կապերի վերականգնման և Ռուսաստանի անվտանգության խնդիրների լուծման վերաբերյալ»:

Կիևը նոյեմբերի 12-ին պաշտոնապես դադարեցրել էր Մոսկվայի հետ խաղաղության շուրջ բանակցությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+