Երևանի քաղաքապետարանի KamAZ մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան:
Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական Neta, Kia և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վարորդին առաջինն օգնության են հասել մոտակայքում գտնվող «Գենացվալե» պանդոկի աշխատակիցները, ապա ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր ծառայության աշխատակիցները:
«Գազպրոմ Արմենիա»-ն ժամանակավորապես դադարեցրել է գազամատակարարումը, որպեսզի վթարը վերացնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







