Հայաստանի մարզերում նոյեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում է 17-19 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-16 նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-18 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-20 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 13-18 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-18, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 17-19 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 17-19 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն
Արցախում նոյեմբերի 7-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 11 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







