Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:34

Ռուսաստանում մոտոցիկլավարին սպանած ադրբեջանցին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

Ռուսաստանում մոտոցիկլավարին սպանած ադրբեջանցին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

Ռուսաստանում դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի Շահին Աբբասովին՝ նախորդ տարի կայանման վեճի պատճառով մոտոցիկլավարին սպանելու համար, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ լրատվականի՝ 2024 թվականի ապրիլին 25-ամյա մոտոցիկլավար Կիրիլ Կովալյովը նկատողություն էր արել Աբբասովին՝ անօրինական կայանման համար, որից հետո ադրբեջանցին դանակով հարվածել էր նրա որովայնին։ Տուժածը հոսպիտալացվել էր, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։

Հարձակումից հետո Աբբասովը փախել էր դեպքի վայրից, ավելի ուշ ձերբակալվել իր եղբայրների հետ միասին Զապորոժիեի շրջանում։ Աբբասովից և իր եղբայրներից՝ Իսայից ու Շոխրատից բացի, ձերբակալվել են նաև կասկածյալի հայրը և հորեղբայրը՝ Նիզամը և Բախտիարը, ինչպես նաև նրա ընկերը՝ Նահիդ Հուսեյնովը։

Հետաքննիչները կարծում են, որ տղամարդիկ օգնել են Աբբասովին փախուստի դիմել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցագործությանը մասնակցելու համար, նրանք կալանավորվել են։ Շահինի եղբայրները դատապարտվել են 13 և 8 տարվա ազատազրկման։ Դատարանն Աբբասովին տուգանել է երեք միլիոն ռուբլով։

Գործով մյուս երեք մեղադրյալներն ազատ են արձակվել դատարանի դահլիճից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+