Մոսկվայի Տվերսկոյ դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Союз ավիաշարժիչային գիտատեխնիկական համալիրի (ԱՄՆՏԿ) գիտատեխնիկական խորհրդի նախագահ Մկրտիչ Օքրոյանին, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Օքրոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Օքրոյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման հոդվածներով։ Նշվում է, որ դատարանը չի տրամադրել քրեական գործի մանրամասները։
Союз ԱՄՆՏԿ-ի ԲԲԸ-ն ստեղծվել է Պետական պաշտպանության կոմիտեի 1943 թվականի փետրվարին հրամանագրով։ Ինչպես նշված է ընկերության կայքում, դրա ներկայիս գործունեությունը կենտրոնացած է երկու հիմնական ոլորտների վրա՝ էլեկտրական գեներատորների և գազի պոմպերի համար գազային տուրբինային շարժիչների, էլեկտրակայանների, ինչպես նաև ինքնաթիռների համար տուրբոռեակտիվ շարժիչների մշակում։ Ընկերությունը մշակում է SpaceX-ի Starlink-ի նման ինտերնետային արբանյակներ տիեզերք ուղարկելու գիտական հայեցակարգ։
Կայքի համաձայն՝ ընկերությունն զբաղվում է բացառապես գիտական գործունեությամբ և չունի սեփական արտադրական հզորություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







