Հոկտեմբերի 26-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 19-21 աստիճան, երեկոյան՝ 12-14 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-14 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12, նախալեռնային շրջաններում՝ 14-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18-21, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 19-22 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 19-22 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-14, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16, նախալեռնային շրջաններում՝ 17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 21 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







