Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:30

Մահացել է Շառլ Ազնավուրի քույրը

Մահացել է Շառլ Ազնավուրի քույրը

102 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը, հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը:

Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ նա խաղաղությամբ է հեռացել կյանքից՝ թողնելով սիրով, ուժով, շնորհով և նվիրվածությամբ լի կյանք իր ընտանիքին:

«Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։ Աիդայի մահվան կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր սիրելի քրոջը և հորաքրոջը, այլև անչափ արժևորում ենք արժանապատվորեն ու նվիրվածությամբ ապրած նրա կյանքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ազնավուրը ծնվել է 1923 թվականին՝ Սալոնիկում։ Նրանց եղբոր հետ կապում էին ոչ միայն հայկական արմատներն ու փարիզյան մանկությունը, այլև խորը կապը՝ հիմնված ընդհանուր պատմության, երաժշտության և փոխըմբռնման վրա։ Նրանց հարաբերությունները կառուցվել են բացառիկ փոխադարձ հարգանքի և ստեղծագործական հարաբերությունների վրա: Շանսոնյեն հաճախ քրոջն անվանում էր իր մշտական ուղեկիցն ու ընտանիքի մասին կենդանի հիշողությունը, նշում է հիմնադրամը։ Ազնավուր-Կառվարենցը կհուղարկավորվի Մոնֆոր-լ’Ամուրի ընտանեկան գերեզմանատանը՝ հարազատների և ամուսնու կողքին:

Աշխարհահռչակ շանսոնյեն մահացել էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+