Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:33

Ադրբեջանում պահվող անձանց հարցը լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի. ԱԺ նախագահ

Ադրբեջանում պահվող անձանց հարցը լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի. ԱԺ նախագահ

Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռևս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի, Միջխորհրդարանական միության վեհաժողովի ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը և վերամիավորմանն իրենց ընտանիքների հետ»,- ասել է նա:

Սիմոնյանը մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է համարել բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը: Նա նշել է, որ Հայաստանը միայնակ չէ ավելի մարդասիրական աշխարհ կառուցելու պայքարում:

«Ուկրաինայից մինչև Գազա, Սուդանից մինչև Հայիթի մեր աչքերի առջև տեղի են ունենում մարդասիրական ճգնաժամեր: Քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներ, տարեցներ, շարունակում են կրել տառապանքի բեռը: Դասերը հստակ են. երկխոսությունն ու խաղաղությունը պետք է փոխարինեն անհամաձայնությանը և պատերազմին: Կարեկցանքը, այլ ոչ թե անգործությունը պետք է ուղղորդի մեր գործողությունները»,- շեշտել է նա:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+