Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարներից մեկն անհետացել է ցուցահանդես տանող ճանապարհին, գրում է CNN-ը։
Նշվում է, որ 1919 թվականին գուաշով ստեղծված «Նատյուրմորտ կիթառով» աշխատանքը պետք է ցուցադրվեր հոկտեմբերի 9-ին՝ Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի «Կախա Գրանադա» մշակութային կենտրոնում կայանալիք ժամանակավոր ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի բացումից առաջ կազմակերպիչները պարզել են, որ Պիկասոյի «Կիթառով նատյուրմորտը», որը հայտնի է իսպաներեն Naturaleza muerta con guitarra անվամբ, անհետացել է։
Իսպանիայի ոստիկանությունը դեպքի փաստով հետաքննություն է սկսել, հայտնում է լրատվամիջոցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







