Ռուսաստանն ու Ուկրաինան դեռևս պատրաստ չեն խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Newsmax-ին տված հարցազրույցում։
«Այս պահին, անկախ մեր բոլոր ջանքերից, որոնք, իհարկե, շարունակելու ենք, ռուսներն ու ուկրաինացիները պարզապես դեռ չեն հասել այն կետին, երբ կարող են պայմանագիր կնքել»,- ասել է Վենսը:
Նրա խոսքով՝ համաձայնության հասնելու համար «շատ ավելի մեծ աշխատանք է պահանջվելու», քանի որ «կողմերը չափազանց հեռու են միմյանցից»։
Այնուամենայնիվ, Վենսը վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագիր, այնուամենայնիվ, կկնքվի, և ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակելու է բանակցությունները հակամարտության բոլոր կողմերի հետ։
Փոխնախագահի խոսքով՝ խաղաղության հասնելու դժվարությունները «բխում են կողմերի սպասելիքների հիմնարար անհամապատասխանությունից»։
Հոկտեմբերի 16-ին հաղորդվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցի մասին, որը Սպիտակ տունը բնորոշել էր արդյունավետ: Այսօր Թրամփը Սպիտակ տանն ընդունելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







