Կոտայքի մարզի Առինջ գյուղում Mercedes-ի ու Գազելի բախման հետևանքով տուժել է 5 մարդ, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։08-ին։ Ըստ ՆԳՆ-ի` վարորդները և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, հավելել են գերատեսչությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







