Երևան-Մեղրի ավտոճանապարհից Բարձրունի գյուղ տանող ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, հայտնում են ՆԳՆ-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







