Պատմության ամենահայտնի գիտնականներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի ջութակն աճուրդում վաճառվել է 860 000 ֆունտ ստեռլինգով, գրում է BBC-ն։
Նշվում է, որ 1894 թվականի «Զունտերեր» ջութակը, որը, ըստ ԶԼՄ-ի, Էյնշտեյնի առաջին ջութակն էր, վաճառքի է հանվել Գլոսթերշիր նահանգի Սաութ Սերնի քաղաքի «Դոմինիկ Վինթեր» աճուրդային տանը։
Փիլիսոփայության գիրքը, որն Էյնշտեյնը նվիրել էր ընկերոջը, վաճառվել է 2200 ֆունտ ստեռլինգով։
Աճուրդավարները կարծում են, որ միջնորդավճարն ավելացնելուց հետո վաճառքը կարող է լինել ամենաբարձրը ջութակի համար, որը չի պատրաստվել Ստրադիվարիուսի կողմից։
Շատերին հայտնի չէր, որ Էյնշտեյնը ջութակ է նվագել, մինչդեռ հայտնի գիտնականը ջութակ սկսել էր նվագել 4 տարեկանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







