ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումը կարող է «լիակատար ոչնչացման» ենթարկվել, եթե խմբավորումը հրաժարվի զիջել իշխանությունն ու Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ իր առաջարկած հրադադարի ծրագիրն առաջ մղելու շարունակական ջանքերի ֆոնին, գրում է CNN-ը։
Թրամփը նշել է, որ «շուտով» պարզություն է ակնկալում այն հարցում, թե արդյոք ՀԱՄԱՍ-ն իսկապես հանձնառո՞ւ է խաղաղությանը։ Նա հույս է հայտնել, որ իր հրադադարի առաջարկը կդառնա իրականություն և ընդգծել, որ «քրտնաջան աշխատում է՝ դրան հասնելու համար»։
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ Այն կոչ էր անում 72 ժամվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել պատանդներին։ Փաստաթուղթն առաջարկում էր Գազայի հատվածն անցումային ժամանակահատվածով փոխանցել արտաքին կառավարման։ Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել էր «դժոխքով», եթե շարժումը մինչև հոկտեմբերի 5-ը համաձայնության չգա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







