Տաշիր քաղաքում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է, Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
Հոկտեմբերի 5-ին ԶԼՄ-ները գրել էին 18-ամյա Տիգրան Դանիելյանի սպանության և դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի մասին մասին։ Shamshyan.com-ի տեղեկություներով՝ տղան Արցախի Խնուշինակ գյուղից էր, բռնի տեղահանումից հետո ընտանիքով հաստատվել էր Տաշիրում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ հանցագործությունը կատարողի անձը հայտնի է, և միջոցառումները շարունակվում են նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ ԶԼՄ-ների՝ դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախից է՝ 17-ամյա Ռազմիկ Մ․-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







