Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 22։26-ին։ Նշվում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հավելել են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ։
Հրդեհը բռնկվել է եռահարկ շինությունում։
Այս մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին։ Այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375 քմ), գույք և սարքավորումներ՝ մասամբ։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։
Հոդվածը թարմացվել է սեպտեմբերի 30-ին՝ 11:40:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







