ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են Գյումրիում տեղի ունեցած սպանության բացահայտման մասին։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է և, ըստ տվյալի, նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին:
Նշվում է, որ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել որդու և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրը որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը:
30-ամյա տղան կալանավորվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







