Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին Infiniti մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով կան տուժածներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ահազանգն ստացվել է սեպտեմբերի 20-ին՝ ժամը 09։24-ին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր ևս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







