Թուրքիայի Անթալիա նահանգում հրդեհները շարունակվում են, ավելի քան 150 տան բնակիչ է տարհանվել․ կրակը մոտենում է ծովին, հայտնում են տեղական իշխանությունները։
Անտառային հրդեհը բռնկվել է ուրբաթ լույս գիշերը՝ Ալանիա հանգստավայրի մոտ գտնվող Ալիեֆենդի շրջանում։ Այդ հատվածում տարհանվել է շուրջ 100 տան բնակիչ։
Ալանիայի քաղաքապետ Շաքիր Օզթյուրքը հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Անտառային տնտեսության գլխավոր վարչության տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել նաև Մուղլա և Այդըն նահանգներում։ Ընդհանուր առմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 14 ինքնաթիռ, 20 ուղղաթիռ և ավելի քան 800 մարդ։
Թուրքիայում ամռանը ևս անտառային հրդեհներ էին բռնկվել, շուրջ 50 հազար բնակիչ տարհանվել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







