Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքի բնակելի շենքում գազի պայթյուն է գրանցվել, մահացել է վեց բնակիչ, հայտնում է Tasnim գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ավերվել է ամբողջ շինությունը: Դեռևս անհայտ են պայթյունի պատճառները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







