ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր պատրաստակամության մասին, սակայն վերջնական որոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Կարծում եմ՝ հուսահատ ժամանակները պահանջում են հուսահատ միջոցներ, և Ռուսաստանի դեմ համապատասխան պատժամիջոցների ժամանակը վաղուց հասունացել է։ Կոնգրեսում նմսն կերպ վարվելու մեծ ցանկություն կա։ Մենք պատրաստ ենք համագործակցել Սպիտակ տան և Սենատի մեր գործընկերների հետ՝ այս մտադրությունն իրականացնելու համար»,- ասել է Ջոնսոնը։
Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ վերջնական որոշումը Թրամփը պետք է կայացնի, քանի որ «նրա ստորագրությունն է օրինագծերը վերածում օրենքների»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







