Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Ուկրաինայի պատվիրակ Վլադիսլավ Աբրամովին, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայ մարզիկը մրցակցի նկատմամբ առավելության է հասել 10-0 հաշվով։
Ավելի ուշ Հարությունյանը 13:8 հաշվով հաղթել է մոնղոլ ըմբիշին և դուրս եկել առաջնության 1/4 եզրափակիչ։
Ֆեդերացիայից հավելել են, որ Մանվել Խնձրցյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում։
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցում է 15 ըմբիշով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






