Apple-ը ներկայացրել է iPhone 17 Pro-ն և iPhone 17 Pro Max-ը՝ բոլորովին նոր դիզայնով, հայտնում է Iphones.ru-ն։
Նոր արտադրանքի հետևի վահանակը նոր դիզայնով է, ունի ապակուց պատրաստված անլար լիցքավորման հարթակ, իսկ հիմնական կորպուսն ալյումինից և տիտանից է։
Էկրանը պաշտպանված է նոր սերնդի կերամիկական վահանով, որը 4 անգամ ավելի դիմացկուն է վնասվածքների նկատմամբ։
Ընդհանուր առմամբ՝ այն 40%-ով ավելի հզոր է, քան նախորդ սերնդի սմարթֆոնը։ Տեսախցիկները նույնպես թարմացվել են։
Սմարթֆոնը հասանելի կլինի միայն երեք գույնով։ Դրանք վաճառքի կհանվեն սեպտեմբերի 19-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







