Սեպտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում արագ սննդի կետում 2 եղբայրների կախված են գտել, գրել է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ ՆԳՆ-ն դեպքի մասին ահազանգն ստացել է ժամը 13:50-ի սահմաններում։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների ինքնությունը, հավելել է կայքը։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով)։
ՔԿ-ից հավելել են, որ կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հաստատել է, որ հայտնաբերվել է երկու տղամարդու մարմին` կախված վիճակում։ Նա տեղեկացրել է, որ ըստ նախնական տվյալների՝ նրանք ինքնասպանություն են գործել։
Հոդվածը թարմացվել է 19։05։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







