Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 2 մարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավտոթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի առավոտյան՝ ժամը 08:30-ին։ Մայրուղու 52-րդ կմ-ին բախվել են Toyota և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Mercedes-Benz-ի վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել։ Փրկարար ծառայության աշխատակիցները նրանց դուրս են բերել վնասված մեքենայից և հանձնել շտապօգնության անձնակազմին։
Տուժածները հոսպիտալացվել են մոտակա բժշկական կենտրոն, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







