Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:05

Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու «Եվրաեռյակի» նախաձեռնությունը

Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու «Եվրաեռյակի» նախաձեռնությունը

Ռուսաստանը և Չինաստանն աջակցել են Իրանին՝ կոչ անելով մերժել եվրոպական երկրների կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու նախաձեռնությունը, հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված նամակում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գործողությունները՝ այսպես կոչված snapback մեխանիզմի շրջանակներում ավտոմատ կերպով վերականգնելու պատժամիջոցները, «իրավական և ընթացակարգային առումով սխալ են»:

Նամակում նաև նշվում է, որ «Եվրաեռյակի» գործողությունները «չարաշահում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորություններն ու գործառույթները»:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ ենք անում մերժել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ ակտիվացնելու Snapback մեխանիզմը և վերահաստատել իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի և բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին», — նամակը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Իրանը և «Եվրաեռյակը» նախկինում մի քանի փուլով միջուկային հարցով բանակցություններ էին վարել:

Եվրոպական երկրները պահանջել էին, որ Թեհրանը վերսկսի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ հարստացված ուրանի մեծ պաշարների հաշվառումը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։ ԱՄՆ-ն և «Եվրաեռյակի» երկրները համաձայնության էին եկել օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+