Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:10
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

ՌԴ-ում ձերբակալվել է Կրասնոդարի «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը․ ԶԼՄ

ՌԴ-ում ձերբակալվել է Կրասնոդարի «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը․ ԶԼՄ

Կուբանում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներից մեկը՝ Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի և Կրասնոդարի «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը, հայտնում է «Կոմերսանտը»։

Նա մեղադրվում է 919 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույքի գողության փորձ կատարելու մեջ։ Ըստ քննության վարկածի՝ հանցագործությունը կատարելու համար մեղադրյալները, այդ թվում՝ Նովրուզովը, Պրիկուբանսկի շրջանային դատարան են ներկայացրել ամուսնության վկայական, որն իբր տրվել է Ադրբեջանում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ այն փաստաթուղթը, որի հիման վրա կասկածյալները փորձել են յուրացնել ակտիվները, կեղծ էր։

Օգոստոսի 29-ին դատարանը կալանավորել էր Մոսկվայի ակադեմիական սատիրայի թատրոնի նախկին տնօրեն Մամեդալի Աղաևին։ Օգոստոսի 18-ին ձերբակալվել էր Վորոնեժի ադրբեջանական սփյուռքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը, օգոստոսի 2-ին՝ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին։

Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման ֆոնին, որն սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Հարաբերությունների նոր սրացումն սկսվել էր, երբ 2025 թվականի հուլիսին ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել մի խումբ ադրբեջանցիների, ովքեր ձերբակալվել էին Եկատերինբուրգում անցկացված ռեյդի ընթացքում, որի հետևանքով երկու մարդ մահացել էր։

Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել, կողմերը հետ էին կանչել դեսպաններին, չեղարկել մշակութային և խորհրդարանական միջոցառումները, ինչպես նաև հղել դիվանագիտական բողոքի նոտաներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+