Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

«Վանդալիզմ է»․ քաղաքացիները պահանջում են դադարեցնել Ծիծեռնակաբերդի շինարարությունը

«Վանդալիզմ է»․ քաղաքացիները պահանջում են դադարեցնել Ծիծեռնակաբերդի շինարարությունը

Սեպտեմբերի 1-ին «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Կարեն Արայանի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում ակցիա է տեղի ունեցել, որով քաղաքացիները պահանջել են դադարեցնել այնտեղ ընթացող շինարարությունը, ինչը հասարակության քննադատութունների առիթ էր դարձել։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից օգոստոսի 26-ին հայտնել էին, որ մեկնարկել է թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Քաղաքացիները, սակայն, շինաշխատանքներրը «վանդալիզմ» են անվանել՝ ընդգծելով, որ Ծիծեռնակաբերդը «ոչ թե վերանորոգում, այլ բարբարոսի պես քանդում են»։ 

Արայանն Armenia Today-ին նշել է, որ 2003-ին, 2014-ին վերանորոգել են Ծիծեռնակաբերդը, բայց որևէ խնդիր չեն տեսել, բայց հիմա մասնագետներն այն խնդրահարույց են համարել։ Նա նշել է, որ 15 կետից բաղկացած հարցադրումներ են ներկայացրել ԿԳՄՍՆ և Երևանի քաղաքապետարան։

«Ճարտարապետներն ասում են՝ սա նորմալ չէ։ Մենք պահանջել ենք հանրային կերպով մեր հարցերին պատասխանել, որպեսզի բոլորը հանգիստ լինեն առ այն, որ ամեն ինչ նորմալ է ու կարելի է շարունակել շինաշխատանքները»,- հավելել է Արայանը՝ ընդգծելով, որ պատրաստ են ժամերով սպասել պետական կառույցների աշխատակիցներին։ 

Ավելի ուշ Արայանը լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց փոխանցել են շինաշխատանքների դադարեցման մասին։ 

«Մեզ հայտնեցին, որ այլևս աշխատանքներ չեն իրականացվելու, ինչը հանրային ճնշման ու միասնականության արդյունք էր»,- ասել է նա։ 

Արայանը, միևնույն ժամանակ, քաղաքացիներին հորդորել է վերահսկել՝ ամեն օր նկարել հուշահամալիրը, որ որևէ փոփոխություն չկատարեն։ Նա նաև նշել է, որ խոստացել են մինչև սեպտեմբերի 8-ը պատասխանել իրենց հետաքրքրող 15 կետից բաղկացած հարցադրումներին։ Արայանը հավելել է, որ սեպտեմբերի 8-ին Ծիծեռնակաբերդում մասնագետների հետ կքննարկեն իրենց ստացած պատասխանները, որից հետո կհստակեցնեն հետագա քայլերը։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը, ըստ թանգարան-ինստիտուտի, հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգման նպատակով է։ 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+