Գորիս-Վաղատուր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին Peugeot մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին՝ ժամը 01:14-ին։ Գերատեսչությունից նշում են, որ ուղևորդը մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







