Օգոստոսի 30-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավային է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Կենտրոնից հավելել են, որ ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում ցերեկը սպասվում է 34-36 աստիճան, երեկոյան՝ 29-31 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 28-32 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 27-31 նախալեռնային շրջաններում՝ 32-34 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 25-30 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-31, նախալեռնային շրջաններում՝ 31-35 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33-36, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 35-37 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 35-37 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 28-31, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-28, նախալեռնային շրջաններում՝ 27-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն
Արցախում օգոստոսի 30-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 25 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







