Մեր հասարակությանն ավելի շատ պետք է իր գաղափարները լսել քաղաքական ուժից, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչպե՞ս են քաղաքացիներին համոզելու ընտրել իրենց քաղաքական ուժին։
«Մեր հասարակությունը հոգնել է համոզելուց, նրան ավելի շատ պետք է, որ իր գաղափարները, այն՝ ինչ մտածում է, իրեն ասեն, և ինքը տեսնի, որ այդ մարդն իր գաղափարներն է ներկայացնում։ Դա կլինի այն համոզիչ ուղին, որը մարդկանց հայացքները կուղղի նոր ուժին»,- նշել է Կարապետյանը։
Նա նաև պատասխանել է ՀԷՑ-ից ճնշումների տակ ազատված քաղաքացիների կողքին լինելու պատրաստակամության մասին։
«Կանգնելու ենք ճնշումների ենթարկված մարդկանց կողքին, ամբողջ ընթացքում իրենց հետ ենք լինելու, որովհետև այդ մարդիկ իրենց գաղափարների համար են նաև ենթարկվել ճնշումների, դա հաստատ է»,- շեշտել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







