Արարատի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 3, տուժել 1 մարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ վթարի մասին ահազանգն ստացվել է 17։26-ին։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Volkswagen և Opel մակնիշների ավտոմեքենաները։
Նշվում է, որ դեպքի վայրում արձանագրվել է երկու ուղևորի մահը, մեկը մահացել է հոսպիտալացման ճանապարհին։ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







