Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:29

«Մաքուր պոպուլիզմ»․ իսրայելցի քաղաքագետը Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարության մասին

«Մաքուր պոպուլիզմ»․ իսրայելցի քաղաքագետը Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարության մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության «ճանաչման» մասին հայտարարությունը «մաքուր պոպուլիզմ է և ուրիշ ոչինչ», Armenia Today-ին ասաց Իսրայելի հայ մշակույթի և կրթության «Նոյյան Տապան» կենտրոնի մամուլի խոսնակ, քաղաքագետ Մեննի Կորսունսկին։

Փորձագետի խոսքով՝ Նեթանյահուի խոսքերը հիմնականում ուղղված էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով վերջերս աչքի է ընկնում Իսրայելի դեմ ուղղված հռետորաբանությամբ։

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը Նեթանյահուն մտադիր էր Էրդողանին ցույց տալ, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»։

«Իսրայելը դեռևս ժողովրդավարական պետություն է, և Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար որոշում պետք է կայացնի երկրի կառավարությունը կամ առնվազն խորհրդարանը, այլ ոչ թե մեկ անձ, նույնիսկ եթե նա պետության ղեկավարն է։ Ավելին, ձևաչափն ինքնին հարմար չէր նման ողբերգությունը ճանաչելու համար»,- նշեց Կորսունսկին։

Նա համամիտ չէ հնչող կարծիքներին, թե հնարավոր է՝ երկրի նախագահը պահի տրամաբանությամբ կամ պատահմամբ է արել նման արտահայտություն։

«Նեթանյահուի նման մարդու մոտ պատահականություններ չեն լինում։ Դրանք Էրդողանի համար նախատեսված խոսքեր էին, որը վերջին շրջանում հակաիսրայելական քաղաքականություն է վարում»,- մեկնաբանեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս հայտարարությանը, ամենայն հավանականությամբ, ոչ մի գործընթաց չի հետևի։

«Կարծում եմ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է Իսրայելը, ոչինչ չի փոխվի, ավելին, չպետք է մոռանանք, որ Իսրայելի կառավարությունը կազմված է ազգայնականներից, ովքեր պատրաստ չեն լինի այս ողբերգության պաշտոնական ճանաչմանը»,- պարզաբանեց նա։

Նա նաև մեկնաբանեց Իսրայելի ժողովրդի վերաբերմունքը երկրի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու վերաբերյալ։

«Արժե միշտ տարանջատել ժողովուրդը և պետությունը՝ իշխանություններից։ Քանի որ ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ ի տարբերություն կառավարության»,- ընդգծեց քաղաքագետը։

Նեթանյահուն օգոստոսի 26-ին առաջին անգամ հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը։ Նա այդ հայտարարությունն արել էր՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Ես հենց նոր դա արեցի: Ես դա արել եմ»,- նշել էր Նեթանյահուն։

Արաքսյա Սնխչյան

Կարդացեք նաև՝ 

Մահմեդական աշխարհի բարեհաճությունը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար. Բալասանյան
Իսրայելի վարչապետը քննադատել է Էրդողանին՝ Թուրքիային մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+